Խվիչա Կվարացխելիան ՉԼ-ում այս մրցաշրջանում հաջող դրիբլինգների քանակով առաջինն է

«Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիան Չեմպիոնների Լիգայում այս մրցաշրջանում հաջող դրիբլինգների քանակով առաջինն է, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Ֆուտբոլիստը 46 անգամ հաջող դրիբլինգ է կատարել: Երկրորդ տեղը զբաղեցրել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն, ով 44 անգամ հաջող դրիբլինգ է կատարել։ Լավագույն եռյակը եզրափակում է «Միլանի» պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն կատարած 36 դրիբլինգով։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Transfermarkt պորտալը Կվարացխելիային տեղադրել է Ա Սերիայի ամենաթանկ խաղացողների ցուցակի չորրորդ տեղում՝ գնահատելով նրան 80 միլիոն եվրո։