Անգլիական երեք թոփ ակումբներ ցանկանում են գնել Յոզուա Կիմմիխին

«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմմիխը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում, հայտնում է Fichajes-ը։

Գերմանացի կիսապաշտպանի հավակնորդների ցանկում երեք ակումբ կա՝ «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին»։

Ֆուտբոլիստը «Բավարիայում» հանդես է գալիս 2015 թվականից։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 20 հանդիպման, դարձել մեկ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Կիմմիխի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։