«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) կողմից ճանաչվել է 2023 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։
Քվեարկության արդյունքներով նա հավաքել է 208 ձայն։ Երկրորդ տեղը զբաղեցրել է ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի խաղացող Կիլիան Մբապպեն (105 ձայն), երրորդ տեղում Լիոնել Մեսսին է (85 ձայն)։
Լավագույն հնգյակում ընդգրկվել են նաև Ռոդրին (Մանչեսթեր Սիթի, 55 ձայն) և Ջուդ Բելինգհեմը (34 ձայն)։
Հոլանդը իր կարիերայի ընթացքում առաջին անգամ է ստացել այս մրցանակը։ Այս մրցաշրջանում 23-ամյա նորվեգացին անցկացրել է 22 հանդիպում, դարձել 19 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։