Տոնի Կրոսը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում, հայտնում է Tribal Football-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստով հետաքրքրված է «Յուվենտուսը»: Թուրինյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է ձեռք բերել գերմանացուն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Կիսապաշտպանի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Կրոսի տրանսֆերային արժեքը կազմում է 14 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում 33-ամյա ֆուտբոլիստը անցկացրել է 18 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։