«Միլանը» որոշում է կայացրել Ստեֆանո Պիոլիի ապագայի վերաբերյալ

«Միլանի» ղեկավարությունը որոշել են թիմի գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիի ապագան, այս մասին հայտնում են La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարները զրույց են ունեցել, որի ընթացքում որոշվել է ներկայիս մարզչին թողնել «ռոսոներիների» ղեկին։

Նշենք, որ 17 տուրից հետո «ռոսոներիները» վաստակել են 33 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։

Պիոլին «Միլանի» գլխավոր մարզիչն է 2019 թվականից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։