Ֆիլ Ֆոդեն. «Նախկին «Մանչեսթեր Սիթին» պետք է վերադառնա»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը խոսել է թիմի խաղի մասին։ Պրեմիեր Լիգայի վերջին վեց խաղերում «քաղաքայինները» միայն մեկ հաղթանակ են տարել՝ առաջատար «Արսենալից» տարբերությունն այժմ հինգ միավոր է։

Նրանք այժմ Աշխարհի ակումբային առաջանության եզրափակչում են, որտեղ մրցակիցը բրազիլական «Ֆլումինենսեն» է։

«Վերջերս խաղերը հեշտ չէին։ Մենք լավ խաղ ենք ցուցադրում, բայց ցանկալի արդյունքների չենք հասնում։ Երբեմն պետք է թևերդ վեր քաշել և ամեն ինչ նորից սկսել՝ այդ պահը եկել է:

Հաճելի էր կրկին հաղթել («Ուրավա Ռեդի» դեմ խաղում): Այս խաղն ինձ հիշեցրեց հին «Մանչեսթեր Սիթին»: Մենք պետք է ավելի շատ տիրենք գնդակին, ավելի լավ օգտագործենք մեր հնարավորությունները»,- Ֆոդենի խոսքերն է մեջբերում City Zone-ն։