Եվրոպական դատարանը որոշել է օրինականացնել Սուպերլիգայի ստեղծումը։
Պաշտոնական որոշման մեջ ասվում է, որ ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն մենաշնորհ չունեն միջազգային մրցաշարերում, ուստի Սուպերլիգան իրավունք ունի մեկնարկելու առանց այլ ֆուտբոլային կազմակերպությունների կողմից որևէ խտրականության։
Այժմ ցանկացած հետաքրքրված թոփ-ակումբ կարող է բանակցություններ սկսել Սուպերլիգայում միանալու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ մրցաշարն իր մեկնարկը պաշտոնապես հայտարարել էր 2021 թվականի գարնանը։ Եվրոպայի թոփ-ակումբներից շատերը համաձայնել են մասնակցել, բացառությամբ «Բավարիայի» և ՊՍԺ-ի: Ի վերջո, բոլոր ակումբները, որոնք մտել էին, շուտով դուրս եկան մրցաշարից երկրպագուների ճնշման պատճառով:
ՈւԵՖԱ-ն արձագանքել է Եվրոպական Սուպերլիգայի նախագծի վերաբերյալ դատարանի որոշմանը։
Դատավորի վճիռը լիովին օրինականացրեց նոր մրցաշարի մեկնարկը։
«Այս դատավճիռը չի նշանակում, որ նախագիծը հաստատվել է։ Որոշումն ընդգծում է ՈՒԵՖԱ-ի նախնական թույլտվության համակարգում առկա թերությունները:
Մենք շարունակում ենք աջակցել եվրոպական ֆուտբոլային բուրգին։ Մենք կշարունակենք աշխատել սպորտային մոդելի վրա երկրի ասոցիացիաների, լիգաների և ակումբների հետ:
Մենք հավատում ենք, որ ստեղծված բուրգը օրենքով պաշտպանված կլինի խուսափելու վտանգից»,- հայտնում է ՈՒԵՖԱ-ի ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն։