Սուպերհամակարգիչը շարունակում է չհավատալ «Բայերի» չեմպիոնությանը

Opta Predictor սուպերհամակարգիչը շարունակում է «Բայերի» չեմպիոնությունը Գերմանիայում ավելի քիչ հավանական համարել, քան «Բավարիայի»: Այսպիսով, «դեղագործների» հաջողության շանսերը սեզոնի վերջում գնահատվում են ընդամենը 29,3%: Սուպերհամակարգիչը ավելի շատ հավատում է մյունխենյան թիմին՝ 69%, եւս 1,5%՝ «ՌԲ Լայպցիգին»։

Երկրորդ տեղը գրավելու ֆավորիտը «Բայերն» է. սուպերհամակարգիչը Խաբի Ալոնսոյի թիմի արծաթը նվաճելու շանսերը գնահատում է 59,1 տոկոս:

Նախկինում «Բայերը» գերմանական ֆուտբոլի ռեկորդ էր սահմանել՝ չպարտվելով առաջին 25 պաշտոնական խաղերում անընդմեջ։