Անգլիական «Լիվերպուլը» հաղթեց «Վեսթ Հեմին» Անգլիայի Լիգայի գավաթի խաղում, Յուրգեն Կլոպի թիմը հինգ գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։ Դրանցից մեկի հեղինակը հոլանդացի հարձակվող Կոդի Գակպոն է, ով խաղից հետո մեկնաբանել է իր հաջողությունն ու թիմի խաղը։
«Կարեւոր խաղ էր, մենք արեցինք այն ամենը, ինչ մեր ուժերի սահմաններում էր։ Արդյունքն ակնհայտ է։ Մենք հիանալի ֆուտբոլիստներ ունենք, պարզապես պետք է կենտրոնացած մնանք և հավատարիմ մնանք ծրագրին և միմյանց: Եվ ամեն ինչ կստացվի»,- Գակպոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
«Լիվերպուլն» այժմ կխաղա Անգլիայի Լիգայի գավաթի կիսաեզրափակչում։ Վերջին անգամ թիմն այս մրցաշարում հաղթել է 2022 թվականին։