Թոմաս Տուխել․ «Իմ տղաները արժանի են գովասանքի»

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի «Վոլֆսբուրգի» դեմ խաղից հետո (2:1) խոսել է լրագրողների հետ.

«Իմ տղաները արժանի են գովասանքի: Հանդիպման վերջում մրցակիցը ցույց տվեց իր ուժը։ Վերջին շաբաթների ընթացքում թիմի ոգին նույնպես բարձր է: Բայց մենք դեռ պետք է շարունակենք աշխատել ինքներս մեզ վրա»,- մարզչի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։

Գերմանիայի առաջնության 16 տուրերի արդյունքներով «Բավարիան» վաստակել է 38 միավոր և զբաղեցնում է աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Մյունխենյան թիմը առաջատար Լևերկուզենի «Բայերից» հետ է մնում չորս միավորով։