Նաիր Թիկնիզյանը՝ «Լոկոմոտիվի» դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

«Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նաիր Թիկնիզյանը ճանաչվել է թիմի դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Լոկոմոտիվի» երկրպագուների մեծամասնությունը քվեարկել է Թիկնիզյանի օգտին։ Երկրորդ տեղը զբաղեցրեց Մաքսիմ Գրուշենկովը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Մարիո Միտայը։

Դեկտեմբերին Նաիր Թիկնիզյանը գոլի հեղինակ դարձավ «Զենիթի» (3-1) և «Ուրալի» (2-0) դեմ երկու հանդիպումներում էլ։ Կիսապաշտպանը թիմի լավագույն ռմբարկուն է մրցաշրջանի առաջին հատվածից հետո։ ՌՊԼ-ի 16 խաղում նա խփել է 6 գոլ։