Դիեգո Սիմեոնե․ «Հանդիպման վերջնամասում մրցակիցը մեծացրեց ճնշումը և արժանիորեն ոչ-ոքի գրանցեց»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Լա լիգայի 18-րդ տուրի «Խետաֆեի» դեմ խաղում ոչ-ոքի արդյունքը։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 3-3 հաշվով։

«Թիմը չորրորդ հանդիպումն անցկացրեց երեք օր ընդմիջումով։ Հասկացանք, որ շատ դժվար է լինելու։ Հավասար ուժերով «Ատլետիկոն» վերահսկում էր խաղը, սակայն ընդմիջումից հետո ամեն ինչ ավելի բարդացավ: Սավիչին խաղադաշտից հեռացնելու մրցավարի որոշումից հետո ամեն ինչ փոխվեց։

Հանդիպման վերջնամասում մրցակիցը մեծացրեց ճնշումը և արժանիորեն ոչ-ոքի գրանցեց»,- մարզչի խոսերը մեջբերում է Marca-ն։