Սթիվ Կուպերը հեռացել է «Նոթինգհեմ Ֆորեստից»

«Նոթինգհեմ Ֆորեստի» գլխավոր մարզիչ Սթիվ Կուպերը հեռացել է ակումբից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

«Մենք շնորհակալություն ենք հայտնում Սթիվին՝ մեզ հետ ունեցած ժամանակաշրջանում իր նվիրվածության և մեր երկրպագուների և Նոթինգհեմ քաղաքի հետ ունեցած անհավանական կապի համար:

Սթիվը միշտ կմնա ակումբի ընկերը և միշտ ողջունելի կլինի «Սիթի Գրաունդում»: Մենք նրան հաջողություն ենք մաղթում իր հետագա գործունեության մեջ»,- ասվում է ակումբի նախագահ Էվանգելոս Մարինակիսի հայտարարության մեջ։

44-ամյա ուելսցին «Նոթինգհեմ Ֆորեստը» գլխավորում է 2021 թվականի սեպտեմբերից։ 17 տուրից հետո թիմը 14 միավորով Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 17-րդ տեղը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նունո Էսպիրիտո Սանտոն կդառնա թիմի նոր գլխավոր մարզիչը։