Լեոնարդո Բոնուչին կարող է վերադառնալ Իտալիա

«Ռոման» դիտարկում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ պաշտպանությունն ուժեղացնելու տարբերակները:

Ինչպես հաղորդում է SportMediaset-ը՝ Corriere dello Sport-ին հղումով, հռոմեացիները կարող են պայմանագիր կնքել «Ունիոն Բեռլինի» պաշտպան Լեոնարդո Բոնուչիի հետ։

Բոնուչին միացել է գերմանական ակումբին սեպտեմբերին՝ կնքելով մեկ տարվա պայմանագիր։ Այս մրցաշրջանում 36-ամյա իտալացին թիմի կազմում անցկացրել է 9 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։