«Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպմանը ներկա է եղել 60 տարվա ընթացքում ռեկորդային թվով հանդիսատես

Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի «Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ» (0-0) հանդիպմանը ներկա է եղել 60 տարվա ընթացքում ռեկորդային թվով հանդիսատես։ Խաղին ներկա է եղել 57․158 երկրպագու, հայտնում է Telecomasia.net-ը։

Ըստ աղբյուրի՝ սա «Էնֆիլդում» ամենաշատ հաճախվող խաղն է 1963 թվականի փետրվարի 20-ից ի վեր։ Այնուհետ «Լիվերպուլ» – «Բարնլի» հանդիպմանը (2-1) «Էնֆիլդ» էին եկել 57․906 երկրպագուներ։

Հանդիսատեսների թվի աճը պայմանավորված է «Էնֆիլդում» նոր ընդարձակ տրիբունաի վերին շերտի բացմամբ:

Մերսիսայդցիները 38 միավորով երկրորդն են Պրեմիեր Լիգայում: «Մանչեսթեր Յունայթեդը» (28 միավոր) բարձրացավ մրցաշարային աղյուսակի յոթերորդ հորիզոնական։