Լերոյ Սանե. «Մենք լավ ենք լրացնում միմյանց»

«Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեն մեկնաբանել է հարձակվող Հարի Քեյնի հետ ֆուտբոլային խաղադաշտում իր շփումը։

«Երբեմն մենք պետք է արձագանքենք իրավիճակին, քանի որ խաղադաշտում կարող են տեղի ունենալ բաներ, որոնք մենք չենք ասել: Դա ուղղակի ինտուիտիվ է լինում: Օրինակ, երբ ես վազում եմ ձախ, նա գիտի, որ իրեն պետք է վազել դեպի աջ։ Մենք լավ ենք լրացնում միմյանց»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Bavaria Football Works-ը։

«Բավարիան» այս պահին զբաղեցնում է երկրորդ տեղը Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում: Թոմաս Տուխելի թիմը առաջատար Լևերկուզենի «Բայերից» հետ է մնում չորս միավորով՝ մեկ խաղ պակաս անցկացնելով։