«Լիվերպուլը» ցանկանում է պաշտպան ձեռք բերել

«Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Պյերոտ Հինկապիերին, հաղորդում է Bild-ը։

Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդցիները դիտարկում են 21-ամյա էկվադորցու տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերելու տարբերակը։

Ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Նյուքասլը», «Միլանը» և «Ռոման»:

Հինկապիերը Լևերկուզենի «Բայերում» հանդես է գալիս 2021 թվականի օգոստոսից։ 2023/24 մրցաշրջանում խաղացողը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 15 խաղում մեկ գոլային փոխանցում է կատարել։