Ռոբերտ Լևանդովսկին որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մտադիր չէ հաջորդ ամառ հեռանալ կատալոնական ակումբից, հայտնում է Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ լեհ հարձակվողը գոհ է ամեն ինչից, և վերջերս նա մերժել է Սաուդյան Արաբիայի առաջարկը, քանի որ ցանկանում է նոր մրցաշրջանը սկսել կատալոնական թիմում։

35-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ: Transfermarkt պորտալը նրան գնահատում է 30 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին բոլոր մրցաշարերում մասնակցել է 19 խաղի, որոնցում դարձել է 9 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։