«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է լոնդոնյան ակումբում իր ապագայի մասին։
«Ես մարդ եմ, ով մինչև վերջ վստահում է իմ ղեկավարությանը, քանի դեռ ինչ-որ մեկն ինձ չի ասել, որ ամեն ինչ ավարտված է, ինչպես եղավ «Թոթենհեմում», որտեղ ես մինչև վերջ հավատարիմ էի սեփականատիրոջը։
Իհարկե, ես հասկանում եմ, որ պետք է արդյունքի հասնեմ։ Ես որոշեցի պայմանագիր կնքել «Չելսիի» հետ, քանի որ հավատում էի ակումբի ղեկավարությանը, որն ինձ աշխատանք առաջարկեց։ Եվ ես կշարունակեմ հավատալ, քանի որ ակումբը ցույց է տալիս, որ հավատում է իմ արածին», – Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ «Չելսին» այժմ զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը։