Ռոբերտ Լևանդովսկին կարող է փոխել ակումբային գրանցումը

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մոտ ժամանակներս կարող է հեռանալ ակումբից։

Ըստ Football Transfers-ի՝ կատալոնական ակումբը պատրաստ է բաժանվել իր ֆուտբոլիստից՝ «Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարաեսին գնելու համար։

Ընթացիկ մրցաշրջանում լեհ ֆուտբոլիստը «բլաուգրանայի» կազմում անցկացրել է 17 հանդիպում բոլոր մրցաշարերում, դարձել ութ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։