«Յուվենտուսը» պատրաստ է բաժանվել 23-ամյա հարձակվող Դուշան Վլահովիչից, այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինյան ակումբը պատրաստ է դիտարկել միայն մեծ առաջարկը հարձակվողի համար, ինչպես դա արեց անցյալ ամառ։
Սերբ ֆուտբոլիստի պայմանագիրն իտալական թիմի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt պորտալը նրան գնահատում է 70 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Վլահովիչը Իտալիայի առաջնությունում մասնակցել է 13 խաղի, որոնցում դարձել է հինգ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։