«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը խոսել է հարձակվող Մոհամեդ Սալահի մասին։
«Նրանք, ովքեր օր օրի տեսնում են Սալահին, տեսնում են, թե ինչ աշխատանք է նա դնում խաղի մեջ: Գոլերը, գոլային փոխանցումներն ու թվերն ինքնին խոսում են: Բայց երբ թոռներիս պատմեմ նրա մասին, չեմ խոսի գոլերի ու գոլային փոխանցման մասին, այլ այն մասին, թե ինչպես է նա աշխատել, ինչպես է ոգեշնչել իր շրջապատին, ինչպես է նա եղել օրինակ ու առաջնորդ։
Սալահը ամենապրոֆեսիոնալ խաղացողն է, ում հետ ես պատիվ եմ ունեցել կիսել խաղադաշտը։ Նա ամենաաշխատասերն է և ամենանվիրվածը»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Bein Sports-ը։
«Լիվերպուլն» այժմ գլխավորում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը։