«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կազմել է իր մարզած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը։
Մոուրինյոյի խորհրդանշական թիմում են հայտնվել՝ Պետր Չեխը, Խավիեր Զանետին, Ջոն Թերին, Ռիկարդո Կարվալյոն, Ուիլյամ Գալասը, Կլոդ Մակելելեն, Ֆրենկ Լեմպարդը, Մեսութ Օզիլը, Կրիշտիանու Ռոնալդուն, Էդեն Ազարը և Դիդյե Դրոգբան, հայտնում է Daily Mail-ը։
Պորտուգալացի մասնագետը նախկինում գլխավորել է այնպիսի թիմեր, ինչպիսիք են «Պորտուն», «Չելսին», «Ինտերը», «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Թոթենհեմը»:
Հարկ է նշել, որ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը և պաշտպան Սերխիո Ռամոսը տեղ չեն գտել Մոուրինյոյի հայտացուցակում։