Նյու Յորքում աճուրդում վաճառվել են Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի մարզաշապիկները, հայտնում է Daily Mail-ը։
Նշվում է, որ վեց խաղային մարզաշապիկ, այդ թվում՝ Ֆրանսիայի հավաքականի դեմ հաղթական եզրափակչի մարզաշապիկը, վաճառվել է 7 մլն 803 հազար դոլարով։
Սպասվում էր, որ հավաքածուն կարող է գերազանցել Մայքլ Ջորդանի մարզաշապիկի ռեկորդը 1998 թվականի NBA-ի եզրափակիչում նրա Չիկագո Բուլզի առաջին խաղում։
Այդ մարզաշապիկը վաճառվել է 10,1 միլիոն դոլարով, ինչը երբևէ վճարված ամենաբարձրն է սպորտային իրերի համար։