Լոնդոնի «Թոթենհեմի» գլխավոր մարզիչ Անգե Պոստեկոգլուն կիսվել է հունվարյան տրանսֆերային պատուհանի հետ կապված իր ակնկալիքներով։
Ավստրալացի մասնագետը հասկացրել է, որ իր թիմին նոր կենտրոնական պաշտպան է հարկավոր։
«Մենք պետք է նոր կենտրոնական պաշտպան գնենք։ Մենք դժվար իրավիճակում կհայտնվենք, եթե բախվենք այլ խնդրի»,- ասել է Պոստեկոգլուն մամուլի ասուլիսում։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Թոթենհեմը» կադրային խնդիրների է բախվել պաշտպանությունում։ Պաշտպաններ Միկի վան դե Վենը և Էշլի Ֆիլիպսն այս պահին վնասվածքներ ունեն: Լոնդոնցիներն այս պահին Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են հինգերորդ տեղը: