«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջեյդոն Սանչոյի տրանսֆերով հետաքրքրված էին Դորտմունդի «Բորուսիան» և «ՌԲ Լայպցիգը»։
The Sun-ի տեղեկություններով՝ երկու ակումբներն էլ ցանկացել են վարձակալել անգլիացի ֆուտբոլիստին, սակայն 400 հազար եվրո աշխատավարձը վախեցրել է գերմանացիներին։
«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ազատվել Սանչոյից, սակայն ակումբում հասկանում են, որ քչերը կհամաձայնեն վարձավճարով վերցնել Ջեյդոնին նման աշխատավարձով։ Անգլիացուն վարձակալելու համար մանկունիանցիները պետք է համաձայնեն վճարել ֆուտբոլիստի աշխատավարձի առնվազն կեսը: