«Միլանի» նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն մեկնաբանել է Զլատան Իբրահիմովիչի վերադարձը «Միլան»։ Նա կարծում է, որ Իբրահիմովիչը պետք է մոռանա իր բոլոր ձեռքբերումները խաղադաշտում և զրոյից նոր մասնագիտություն սովորի։
«Գուցե տարօրինակ հնչի, բայց ավելի լավ է, որ նա մոռանա խաղադաշտում տեղի ունեցածի մասին ու խոնարհաբար սովորի իր նոր, բոլորովին նոր դերը։ Իհարկե, ձեր անհատականությունը պահպանելը կարևոր է, ինչպես նաև ձեր խելացիությունը։ Իմացեք, թե երբ պետք է միջամտել իրավիճակին, երբ ոչ»,- Կապելոյի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։
«Միլանը» Իտալիայի առաջնությունում հաջորդ հանդիպումը կանցկացնի «Մոնցայի» հետ։