Կառլո Անչելոտտին Չեմպիոնների Լիգայում ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Չեմպիոնների Լիգայում իր 42-րդ հաղթանակը տարավ մադրիդյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում մադրիդցիները հյուրընկալվելիս (3-2) հաղթեցին «Ունիոն Բեռլինին»։ Իտալացի մասնագետը սահմանել է Մադրիդի «Ռեալի» ռեկորդ՝ գերազանցելով Միգել Մունյոսին։ Միաժամանակ Անչելոտտին Մադրիդի «Ռեալի» գլխավորությամբ անցկացրել է 56 հանդիպում, իսկ Մունոսը՝ 71 խաղ։

«Ռեալը» 18 միավորով C խմբում զբաղեցրել է առաջին տեղը, «Նապոլին» 10 միավորով երկրորդ տեղում է, «Բրագան» 4 միավորով 3-րդն է, «Ունիոն Բեռլինը» 2 միավորով եզրափակում է աղյուսակը։