«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը ամփոփել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի եզրափակիչ հանդիպումը (1-0)։
«Մենք շատ հիասթափված էինք «Այնտրախտի» դեմ մեր խաղից: Մենք ցույց տվեցինք մեր արձագանքը սրան։ Մարզիչը շատ ուրախացավ և ասաց, որ հպարտ է մեզանով։ Մենք տվեցինք ամեն ինչ և դրա համար էլ հաղթեցինք։ Ամեն խաղում պետք է ամեն ինչ տանք։ Մենք թիմ ունենք, որը կարող է միանշանակ պայքարել տիտղոսի համար»,- Նոյերի խոսքերն է մեջբերում Prime Video-ն։
«Բավարիան» 16 միավորով զբաղեցրեց առաջին տեղը A խմբում, երկրորդ տեղում «Կոպենհագենը» 8 միավորով, «Գալաթասարայը» 5 միավորով 3-րդն էր, «Մանչեսթեր Յունայթեդը» 4 միավորով վերջին տեղում էր և դուրս մնաց եվրագավաթների մրցաշարերից։