Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Լուկաս Վասկեսը կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին համեմատել է թիմի լեգենդար նախկին ֆուտբոլիստներ Կրիշտիանու Ռոնալդուի և Կարիմ Բենզեմայի հետ։
«Կարո՞ղ է Բելինգհեմը «Ռեալում» հասնել Ռոնալդուի և Բենզեմայի մակարդակին: Դեռ վաղ է ասել: Մենք գիտենք, որ Կրիշտիանուն և Կարիմը մեծ լեգենդներ են ակումբում։ Իհարկե, հուսով եմ, որ Ջուդը կկարողանա հասնել նրանց մակարդակին»,- ասել է Վասկեսը Չեմպիոնների Լիգայի «Ունիոն Բեռլինի» հետ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսում։
Ռոնալդուն ու Բենզեման այժմ հանդես են գալիս Սաուդյան Արաբիայի առաջնությունում։
20-ամյա անգլիացին մադրիդյան ակումբին միացել է այս ամառ Դորտմունդի «Բորուսիայից»: Այժմ ֆուտբոլիստը Լա Լիգայի լավագույն ռմբարկուն է՝ խփելով 12 գոլ։