Ռիո Ֆերդինանդը կարծում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները չեն առաջադիմում

Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը կիսվել է մանկունյանական ակումբում խաղացող ֆուտբոլիստների հետընթացի մասին իր կարծիքով։

«Ո՞ր խաղացողը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ» և դարձավ ավելի լավը: Վարանն ու Կազեմիրո՞ն. Բացարձակապես ոչ: Միակ խաղացողը, որին ակումբն այժմ կարող է վաճառել լավ գումարով, Բրունո Ֆերնանդեշն է: Հեյլունն? Սանչո՞ն։ Ոչ։»,- Ֆերդինանդին է մեջբերում Metro-ն։

Պրեմիեր լիգայի 16 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 27 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։ Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Չեմպիոնների Լիգայի շրջանակներում «Բավարիայի» դեմ։