«Չելսիի» պաշտպան Տիագո Սիլվան սոցցանցում գրառում է կատարել, որում խոսել է թիմի վերջին արդյունքների մասին։
«Մենք գիտակցում ենք, որ «Չելսիի» վերջին արդյունքներն այնքան էլ լավ չեն եղել, և մենք առաջինն ենք, որ հիասթափված ենք դրանից: Մենք արդարացումներ չունենք, պարզապես պետք է շարունակենք աշխատել՝ կրկին տեսնելու այն «Չելսին», որը մենք բոլորս ցանկանում ենք: Ժամանակն է համախմբվել և միասին հաղթահարել այս իրավիճակը։ Կհանդիպենք շաբաթ օրը», – գրել է Սիլվան սոցցանցերում։
Լոնդոնյան ակումբը Պրեմիեր լիգայի վերջին 4 հանդիպումներից 3-ում պարտվել է և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը։