Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է Ֆրանսիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրիեն Ռաբյոյի ծառայություններով, ում պայմանագիրն իտալական գրանդի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։
Todofichajes-ի լրագրողները հայտնում են, որ «բլաուգրանան» ցանկանում է գործարքն ավարտին հասցնել հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ: Կատալոնացիներն առաջարկ են պատրաստում 28-ամյա կիսապաշտպանին։
Ռաբյոն «ծեր սինյորայի» կազմում հանդես է գալիս 2019 թվականի ամառվանից։ Transfermarkt պորտալը նրա շուկայական արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։