Թոմաս Տուխելն արձագանքել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստի հետ հեռախոսազանգին

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը պատասխանել է այն լուրերին, թե խոսել է «Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոյի հետ։ Հաղորդվում էր, որ մասնագետն իր թիմ է հրավիրել ուրուգվայցի ֆուտբոլիստին։

«Ոչ մի կերպ չեմ մեկնաբանի։ Մենք խոսում ենք միայն մեր ֆուտբոլիստների մասին։ Ես հեռախոսով խոսեցի մորս հետ, և մամուլում այդ մասին ոչ մի հաղորդագրություն չեղավ»,- սոցիալական ցանցերում Տուխելի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հղում անելով գերմանական Sky-ին։

Շաբաթ օրը «Բավարիան» արտագնա խաղում 1։5 հաշվով ծանր պարտվեց «Այնտրախտին»։ Տասներեք տուրից հետո Թոմաս Տուխելի թիմը Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է։