Լեոն Գորեցկա. «Չէի մտածում ամռանը հեռանալ «Բավարիայից»»

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան ասել է, որ չի մտածում ամռանը հեռանալու Թոմաս Տուխելի թիմից։ Հիշեցնենք, որ կիսապաշտպանին հետաքրքրել են Պրեմիեր Լիգայի ակումբները։

«Ես չէի մտածում ամռանը «Բավարիայից» հեռանալու մասի։ Հետ նայելով՝ դա իմ կողմից շատ լավ որոշում էր: Ես գիտեի, որ կարող եմ օգնել թիմին այս մրցաշրջանում: Ես պնդեցի, որ ցանկանում եմ մնալ»,- ասել է Գորեցկան ZDF sportstudio-ին:

Այս մրցաշրջանում Գորեցկան Գերմանիայի առաջնությունում երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ է դարձել։ Գերմանացին «Բավարիայում» հանդես է գալիս 2018 թվականի ամառվանից։