Լոնդոնի «Արսենալի» մարզիչ Միկել Արտետան կիսվել է իր թիմի կիսապաշտպան Դեկլան Ռայսի մասին։
«Ռայսը շատ խելացի ֆուտբոլիստ է, ով գիտի, թե ինչպես կարդալ խաղը և ընդհատել հարձակումները: Նա այն ֆուտբոլիստն է, ով անհավանականորեն նվիրված է ֆուտբոլին: Ես չէի կասկածում, որ նա առանց խնդիրների կմիանա թիմին, քանի որ նա բազմիցս ասել է ինձ, որ ցանկանում է լինել «Արսենալում«», – Արտետայի խոսքերն է մեջբերում Goal-ը։
24-ամյա Ռայսը «Արսենալ» է միացել անցած ամառ «Վեսթ Հեմից»: Կիսապաշտպանը «զինագործների» մարզաշապիկով 22 հանդիպում է անցկացրել խաղադաշտում՝ դառնալով երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: