Ռոնալդուն հերթական ռեկորդն է սահմանել

Պորտուգալիայի հավաքականի եւ «Ալ-Նասրի» կենտրոնական հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն յուրահատուկ ռեկորդ է սահմանել։ IFFHS-ի տվյալներով՝ 38-ամյա հարձակվողը դարձել է պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով անցկացրել է 1200 հանդիպում։

Պորտուգալացի աստղի համար հոբելյանական խաղը երեկ «Ալ-Ռիյադի» դեմ խաղն էր (4:1), որում պորտուգալացին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

Միայն երկու դարպասապահներ են ավելի շատ հանդիպում անցկացրել՝ Ռոժերիո Սենին (1225) և Պիտեր Շիլթոնը (1217): ԿրիՌոյին ամենամոտն է Բրազիլիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» լեգենդ Ռոբերտո Կառլոսը։ Պաշտպանն անցկացրել է 1090 հանդիպում։