Ալվարո Մորատան ասել է, թե ովքեր են ներկայումս աշխարհի երեք լավագույն հարձակվողները

Մադրիդի «Ատլետիկոյի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան խոսել է այն մասին, թե ովքեր են ներկայումս աշխարհի երեք լավագույն հարձակվողները։

«Ովքե՞ր են այս պահին մոլորակի լավագույն հարձակվողները: Առաջին հերթին Խոսելուն, քանի որ նա իմ թիմակիցն է Իսպանիայի հավաքականում։ Կնշեմ նաև Հարի Քենի և Ռոբերտ Լևանդովսկու անունները։

Քեյնը միշտ գոլ է խփում, նա գոլ խփող մեքենա է, բայց միշտ ավելին է ուզում: Նրան չի հետաքրքրում, որ նա երկու-երեք գոլ խփի, նա միշտ ավելի ու ավելին է ցանկանում։ Ինչո՞ւ եմ Լևանդովսկու անունը նշել: Ես նրա մեծ երկրպագուն եմ: Ինձ միշտ դուր է եկել դիտել նրա խաղը»,- ասել է Մորատան Football Espana-ին տված հարցազրույցում: