Ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը դուրս է մնացել «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմից, ուստի դեմ չէր լինի փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, 30-ամյա պաշտպանի հաջորդ ակումբը կարող է լինել «Մարսելը»։
Նշվում է, որ ֆրանսիական ակումբը պատրաստ կլինի Վարանի համար վճարել 40 մլն եվրո։
Ներկա պահին «Մարսելը» Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։