Հայտնի է, թե որքան է պատրաստ «Բարսելոնան» վճարել Ժոաու Կանսելուի ամբողջական տրանսֆերը գնելու համար

«Բարսելոնան» ցանկանում է գնել «Մանչեսթեր Սիթիից» պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուին։ Ներկայումս 29-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է գալիս կատալոնական ակումբում։

Լրագրող Ֆերնանդո Պոլոյի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը մտադիր է 15 միլիոն եվրո հատկացնել Կանսելուին գնելու համար։ Հաղորդվում է, որ «Բարսելոնայի» ղեկավարները «Սիթիին» մեծ գումար չեն առաջարկի։

Ընթացիկ մրցաշրջանում Կանսելուն մասնակցել է 17 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, որոնցում դարձել է երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։