Ռոբերտ Լևանդովսկին կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է հեռանալ կատալոնական թիմից։

Ինչպես հայտնում է El Chiringuito TV-ն, լեհ ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի անանուն ակումբները։

Հաղորդվում է, որ «Բարսելոնան» կարող է վաճառել իր ֆուտբոլիստին, եթե շահավետ առաջարկ ստանա։

Ընթացիկ մրցաշրջանում Ռոբերտ Լևանդովսկին բոլոր մրցաշարերում մասնակցել է 17 հանդիպման, որոնցում խփել է ութ գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։