Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն վնասվածք է ստացել Բրազիլիայի հավաքականի կազմում։
Ֆուտբոլիստը «արքայական» ակումբ է վերադարձել ծնկի վնասվածքով, պնդում է AS-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վնասվածքի պատճառով 22-ամյա հարավամերիկացին չի մարզվել «Լոս Բլանկոսի» ընդհանուր խմբում։
Ռոդրիգոն վերականգնողական կուրս կանցնի։ Մադրիդի «Ռեալում» համոզված են, որ ֆուտբոլիստի վնասվածքը լուրջ չէ։ Վնասվածքի պատճառով հարձակվողի մասնակցությունը «Կադիսի» ու «Նապոլիի» դեմ առաջիկա հանդիպումներին հարցականի տակ է։