Թոմաս Մյուլերը աշխատավարձը չի ուզում նվազեցնել

Հարձակվող Թոմաս Մյուլերը բանակցություններ է վարում Մյունխենի «Բավարիայի» ղեկավարության հետ՝ նոր պայմանագիր կնքելու համար։

Ինչպես հայտնի է դարձել լրագրող Թոբի Ալտշաֆլին, 34-ամյա հարձակվողը պայման է առաջ քաշել Գերմանիայի չեմպիոնի համար։ Թոմասը պատրաստ է նոր պայմանագիր կնքել, եթե նրա աշխատավարձը մնա նույնը։

Ֆուտբոլիստը կտրականապես հրաժարվում է նվազեցնել իր աշխատավարձը։ Մյուլլերն իր ողջ կարիերան անցկացրել է «Բավարիայում»: Կողմերի միջեւ գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամառ։