«Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» ղեկավարությունը նամակներ են գրել իրենց երկրպագուներին, որոնցում խնդրել են թույլ չտալ իրենց ոչ պատշաճ պահվածք Պրեմիեր Լիգայի թիմերի միջև առաջիկա հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լիվերպուլը» պնդում է, որ հանդիպման ժամանակ ակումբի երկրպագուները պիրոտեխնիկա չօգտագործեն։ «Մանչեսթեր Սիթին» իր հերթին խնդրում է երկրպագուներին զերծ մնալ անպատշաճ վանկարկումներից:
Ակումբներն ընդգծում են, որ եթե երկրպագուները մարզադաշտում իրենց ոչ պատշաճ պահեն, նրանց դեմ միջոցներ կձեռնարկվեն։