«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին պատասխանել է Սաուդյան Արաբիայում հնարավոր աշխատանքի մասին հարցին։
«Սաուդյան Արաբիա՞։ Հնարավո՞ր է այնտեղ ծխել: Հետո կտեսնենք»,- Սարրիի խոսքերն է մեջբերում La Repubblica-ն:
Մաուրիցիո Սարրին «Լացիոն» գլխավորում է 2021 թվականի հունիսից։ 63-ամյա մասնագետի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը: Սարրին նախկինում մարզել է «Չելսին» և «Յուվենտուսը»: