«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն խոսել է Գավիին փոխարինող հնարավոր փնտրտուքի մասին։
«Գավին չի կարող փոխարինվել: Շուկայում չկա խաղացող իր հմտություններով, իր մտածելակերպով։ Գավիին փոխարինելու մասին քննարկելը սխալ է, քանի որ դա անհնար է։ Հունվարին փոխարինող չենք գտնի»,- Դեկույի խոսքերն է մեջբերում EFE-ն։
Գավին վնասվածք է ստացել Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի Վրաստանի դեմ Իսպանիայի հավաքականի խաղում (3:1): Նա վնասել է խաչաձև կապանն ու կողային մենիսկը։ Ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը։
Այս մրցաշրջանում Գավին «Բարսելոնայի» կազմում անցկացրած 15 խաղում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։