Հայտնի են Եվրո-2024-ի 24 մասնակիցներից 21-ը

Երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 21-ին, ավարտվեց 2024 թվականին Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական փուլը։

Հայտնի են 24 մասնակիցներից 21-ը, այդ հավաքականերն են՝ Գերմանիան, Պորտուգալիան, Ֆրանսիան, Բելգիան, Իսպանիան, Անգլիան, Հունգարիան, Թուրքիան, Դանիան, Ալբանիան, Ռումինիան, Ավստրիան, Նիդեռլանդները, Շոտլանդիան, Խորվաթիան, Սլովենիան, Սլովակիան, Չեխիան, Իտալիան, Սերբիան և Շվեյցարիան։

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը կանցկացվի 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։