«Վալենսիայի» պաշտպանը կարող է տեղափոխվել «Արսենալ»

«Արսենալը» հետաքրքրված է «Վալենսիայի» պաշտպան Յարեկ Գասիորովսկու ծառայություններով, հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ 18-ամյա խաղացողի գործող պայմանագրում 20 միլիոն եվրո է նախատեսված ազատման կետ։

Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը «Վալենսիայի» կազմում անցկացրել է 3 հանդիպում Լա Լիգայում և 1 հանդիպում՝ Կոպա դել Ռեյում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 1 միլիոն եվրո։