Անտուան Գրիզմանը իր ապագայի վերաբերյալ որոշում է կայացրել

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակման գծի առաջատար Անտուան Գրիզմանը խոսել էիսպանական թոփակումբի հետ հնարավոր պայմանագրի երկարաձգման մասին։

«Սիմեոնեն վերջերս երկարաձգեց պայմանագիրը։ Նա մեր թիմի համար ամենահարմարմարզիչն է: Ակումբում բոլորը գիտեն այդ մասին։

Հիմա իմ հերթն է նոր պայմանագիր ստորագրելու»,- ֆրանսիացի հարձակվողի խոսքերն էփոխանցում AS-ը։

32-ամյա հարձակվողի գործող պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։