Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակման գծի առաջատար Անտուան Գրիզմանը խոսել էիսպանական թոփ–ակումբի հետ հնարավոր պայմանագրի երկարաձգման մասին։
«Սիմեոնեն վերջերս երկարաձգեց պայմանագիրը։ Նա մեր թիմի համար ամենահարմարմարզիչն է: Ակումբում բոլորը գիտեն այդ մասին։
Հիմա իմ հերթն է նոր պայմանագիր ստորագրելու»,- ֆրանսիացի հարձակվողի խոսքերն էփոխանցում AS-ը։
32-ամյա հարձակվողի գործող պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։